ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերի արդյունքում հայտնի են դարձել, թե ովքեր կներկայացնեն Հայաստանը աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը: