ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Երևանում ռուս զինվորականն «Ուրալով» (համարանիշը՝ 2887YO94) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կոսմետիկայի խանութի պատին և փլուզել այն։ Տեղեկությունը հայտնում է news.am-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սեբաստիա 129 հասցեում։ Վթարից հետո մեքենան հետընթաց կատարելիս բախվել է մայթեզրի ծառին ու արմատախիլ արել այն։
Կադրերում երևում է, որ պատի փլուզման հետևանքով քարերը թափվել են ներս։
Կայքի տեղեկություններով` վարորդը շտապօգնություն մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որոշ ժամանակ անց դուրս գրվել։
Վթարի հետևանքով մարդկային զոհեր չկան։