Amazon web services–ը ցանկանում է աշխատել Հայաստանի հետ

Փաշինյանն ընդունել է Amazon web services-ի ներկայացուցչին
ՀՀ վարչապետն իր հերթին ասել է, որ Amazon–ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Amazon web services–ը ցանկանում է ՀՀ–ի համատեղ թվայնացման ոլորտում ծրագրեր իրականացնել ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսում է համատեղ աշխատանքներ սկսել: Այդ նպատակով Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելին Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդունել է Amazon web services-ի ներկայացուցչին
Ֆրանկո Սպիչիարելին նաև ընդգծել է, որ պատրաստակամ է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնել ու ավելացրել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են:
Վարչապետը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն։
Փաշինյանն ընդունել է Amazon web services-ի ներկայացուցչին