Քաղաքական հռետորաբանություն է․ Վահե Դավթյանը՝ Իրանից գազի ներկրման ծավալի ավելացման մասին

Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները, «Էներգետիկ շաբաթ 2023» միջոցառման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը։
Sputnik
Գնել Սանոսյանը հիշեցրել է` մի քանի ամիս առաջ իրանցի գործընկերների հետ կնքել են այդ համաձայնագիրը մինչև 2030 թվականը երկարաձգելու փատաթուղթը, որը հնարավորություն է տալիս նաև մեծացնել Իրանից գազի ներկրումը և համապատասխան քանակով էլեկտաէներգիայի արտահանումը։
Նախարարի խոսքով` Իրանից ներկրվող գազի գործող խողովակի տրամագիծը թույլ է տալիս, որ ավելի շատ գազ ներկրվի, հետևաբար` նոր խողովակաշար կառուցելու անհրաժեշտություն չկա։ Ներկայում Հայաստանն Իրանից ներկրում է տարեկան 365 միլիոն խորանարդ մետր գազ, ինչի դիմաց 1։3-ի հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք արտանում Իրան։
Հարևան երկրից գազի ներկրման ծավալների ավելացման հնարավորությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտի» ղեկավար Վահե Դավթյանի հետ։
▪️ Նշենք, որ Հայաստան-Իրան գազատարը շահագործման է հանձնվել 2007 թ-ին։ Գազատարով մատակարարվող իրանական գազն օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի և քիչ ծավալներով` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասն արտահանվում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի տարողունակությունն օգտագործվում է 20 տոկոսով։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն՝ Հայաստանը Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։