Ի՞նչ է կատարվում Լարսի անցակետում և ինչո՞ւ են պաշտոնյաների կարծիքները հակասում միմյանց

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ ՖԲ գրառմամբ հորդորել էր հայաստանցիներին ու սփյուռքահայերին՝ «Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրանք», և «Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի»։
Sputnik
«Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրանք»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Այս գրառմանը նախորդել էին լուրերը, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատարներ սպասում են անցնելու իրենց հերթին։
Արայիկ Հարությունյանի գրառումից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցերին պատասխանելիս հորդորեց չշտապել ու քաղաքական ենթատեքստ չտալ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին։ Ի՞նչ է կատարվում Լարսի անցակետում և ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչների ասածները հակասում միմյանց, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Կարգո էքսպրես» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արթուր Հաբեշյանը։