Ռուսական տունը միավորում է մարդկանց և մշակույթները. կառույցը նոր հասցե ունի Գյումրիում

Ռուսական տունը նոր հասցե ունի Գյումրիում
Գյումրիում 2017 թվականից գործող կառույցը կարողացել է կարևոր ծրագրեր ու միջոցառումներ իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Գյումրու Ռուսական տունն այսուհետև կգործի քաղաքի կենտրոնում՝ Արագած 5/2 հասցեում՝ հնարավորություն տալով ավելի լայնամասշտաբ գործունեություն ծավալել տարբեր ոլորտներում։ Հասցեն փոխվել է, քանի որ նախկինում քաղաքի կենտրոնից բավական հեռու է եղել, և այդ հանգամանքը դժվարություններ է առաջացրել որոշ հարցերում։
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ներկա էր Ռուսական տան նոր հասցեում կազմակերպված միջոցառմանը, իր ելույթում նշեց, որ Գյումրիում արդեն տարիներ շարունակ գործող այս կառույցը շատ գործունակ հաստատություն է։
Սերգեյ Կոպիրկին
«Ռուսական տունը միավորում է մարդկանց, մշակույթներ։ Դա հատկապես կարևոր է հենց այստեղ` Գյումրիում, քաղաք, որը պատմականորեն խորհրդանշում է հայ–ռուսական եղբայրությունը` զենքի, համատեղ աշխատանքի առումով»,– ասաց դիվանագետը։
Երևանի Ռուսական տանը արտ-թերապիայի առաջին դասն է անցկացվել ԼՂ-ից տեղահանված երեխաների հետ
Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևն էլ ընդգծեց, որ իրենք այստեղ գործունեություն են ծավալում 2017 թվականից և այս տարիների ընթացքում հասցրել են արդյունավետ համագործակցություններ ունենալ։
«Անցած 6 տարվա ընթացքում բավական շատ կարևոր ծրագրեր ու միջոցառումներ են իրականացվել։ Այդ ընթացքում ամրապնդվել են հայ-ռուսական մշակութային և հումանիտար կապերը»,- ասաց Բերյանևը։
Միջոցառմանը ներկա էին նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեսվոյի, մարզային ու քաղաքային իշխանությունների, հասարակական կառույցների, ռուսական համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման հյուրերը
Ռուսական տունը Շիրակում շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածներին