Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

«Շերեմետևո» օդանավակայան
Թռիչքները հետաձգվում կամ չեղարկվում են եղանակի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում`«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», առնվազն 24 չվերթ է հետաձգվել, 6-ը` չեղարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Яндекс: Расписания» ծառայության տվյալներին։
«Վնուկովոյում» հետաձգվել է 6 չվերթ, «Դոմոդեդովոյում»` 13, ևս 4-ը չեղարկվել է, «Շերեմետևոյում» 5 չվերթ հետաձգվել է, 2-ը` չեղարկվել:
Այսօր Մոսկվայում սպասվում է 3-5 աստիճան ցուրտ։ Ճանապարհներին և մայթերին մերկասառույց է։
Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն