ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարելէ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված երեք զինվորների մահվան մասին։ Տեղեկությունըհայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Times of Israel թերթին։
Երեքն էլ սպանվել են առևանգման օրը՝ հոկտեմբերի 7-ին։ Բանակի գլխավոր ռաբբին հայտարարել է նրանց մահվան մասին ՑԱԽԱԼ-ի ստացած տվյալների հիման վրա։
Հաշվի առնելով նրանց՝ ՑԱԽԱԼ-ի զոհված զինվորների թիվը հոկտեմբերի 7-ից հասել է 395-ի։ Իսկ իսրայելական կողմի զոհերի ընդհանուր թիվը մոտ 1200 է, վիրավորներինը՝ ավելի քան 5000։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 16 հազարի, վիրավորների թիվը` 35 հազարի:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24-ից մինչև 30-ը հրադադար է հայտարարվել, որի ընթացքում կողմերը պահտանդներ են փոխանակում։