Իրանը 5 նոր արբանյակ կուղարկի տիեզերք

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական հետազոտական կենտրոններից մեկի մասնագետները բիոկապսուլա են պատրաստել տիեզերք արձակելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի –Sputnik. Իրանը նախատեսում է մինչև իրանական օրացուցային տարվա ավարտը (2024 թվականի մարտի 20) հինգ նոր արբանյակ արձակել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը։
«Մինչև տարեվերջ Երկրի ուղեծիր դուրս կբերվի 5 նոր արբանյակ… Արբանյակներից 2-ը կարձակի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, 2-ը` պաշտպանության նախարարությունը, իսկ մեկը կլինի օտարերկրյա արբանյակ: Ընդհանուր առմամբ ուղեծիր դուրս կբերվի 5 արբանյակ»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը։
Երեկ Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարել էր, որ Իրանի հետազոտական կենտրոններից մեկի մասնագետները բիոկապսուլա են պատրաստել տիեզերք արձակելու համար:
Ավելի վաղ Զարեպուրը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) օդատիեզերական ուժերը հաջողությամբ Երկրի ուղեծիր են դուրս բերել երրորդ ռազմական արբանյակը` «Նուր-3»-ը։
Իրանը նախատեսում է Թեհրանի օդանավակայանում զարգացնել ազատ տնտեսական գոտին. Բազրփաշ