ՀՀ–ն Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Սիմոնյան

ՀՀ Աժ նախագահի խոսքով` ԵԱՏՄ–ն այսօր տնտեսական միջավայր է ապահովում ՀՀ համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ն պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովին, քանի որ մեր երկիրը ստանձնում է կազմակերպության նախագահությունը: ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մինսկում ՀԱՊԿ նիստին ՀՀ ներկայացուցիչներ չեն եղել, սակայն սպասվում է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ–ի և ԵԱՏՄ–ի հանդիպումներին նրանք կմասնակցեն։
«Մենք դառնում ենք ԵԱՏՄ նախագահող երկիր։ Չգիտեմ՝ Փաշինյանը կգնա, թե ոչ, որոշում դեռ չի կայացվել, բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ–ում նախագահությունն ընդունելու համար Հայաստանը պետք է մասնակցի»,– հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ ԵԱՏՄ–ն այսօր տնտեսական միջավայր է ապահովում ՀՀ–ի համար։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
ՀՀ–ն կարող է ամենակարճ ճանապարհը դառնալ դեպի ԵՄ և ԵԱՏՄ բեռնափոխադրումների համար