ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես է բացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ցուցահանդեսում որպես պատմամշակութային ժառանգության ապացույց ներկայացված են հայկական եկեղեցիներ, նավթարդյունաբերողների, ճարտարապետների ու շինարարների աշխատանքներ:
«Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես
© Photo : official site of the Parliament of RA
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Անուշիկ Տեր-Մինասյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է նկարներում պատկերված պատմամշակութային կոթողները:
Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ-ում Ռումինիայի ու Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, Իրաքի, Իսպանիայի, Ուկրաինայի, Արգենտինայի դեսպանների ժամանակավոր հավատարմատարները, Բուլղարիայի և Քուվեյթի դեսպանության լիազոր նախարարները, Սերբիայի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Սլովակիայի դեսպանությունների անձնակազմերի ներկայացուցիչներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ:
«Հայկական պատմամշակութային հետք Բաքվում» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 20-ը: