Հայ-ռուսական համալսարանին նորմատիվային նոր բազա է պետք․ ՌԴ ԿԳՆ

Հայ-ռուսական համալսարան
Համալսարանը մեծ դեր է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում և այսօր Հայաստանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի առաջխաղացման կենտրոն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանի զարգացումը պետք է ապահովել համապատասխան նորմատիվային բազայի ստեղծման շնորհիվ, որը բնորոշ է սլավոնական համալսարանների գործունեությանը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին:
«Հայ-ռուսական համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ ստուգվել է բուհի ֆինանսատնտեսական գործունեությունը։ Հիմա վերլուծում ենք ստուգման արդյունքները։ Հասկանալի է, որ ցանկացած ստուգում ինչ-որ թերություններ է հայտնաբերում։ Բայց մեզ համար այն առաջին հերթին ցույց է տալիս իրավական տեսանկյունից համալսարանի գործունեության մի շարք հարցերի չկարգավորված լինելը»,- ասել է Մոգիլևսկին երիտասարդ գիտնականների 3-րդ կոնգրեսի շրջանակում։
Նրա խոսքով՝ չկարգավորված լինելը պայմանավորված է նրանով, որ համալսարանը գործում է միաժամանակ երկու իրավական դաշտում։
«Հետևաբար մեզ համար ստուգման արդյունքները վերլուծության նյութ են կարգավորող շրջանակ մշակելու համար, որը համարժեքորեն նկարագրում է ոչ միայն այս, այլև սլավոնական այլ համալսարանների գործունեության պայմանները»,- հավելել է Մոգիլևսկին:
Նա շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանին, նշել, որ 20 տարի ընթացքում նրան հաջողվել է կառուցել հրաշալի համալսարան, որը մեծ ներդրում ունի Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում և այսօր Հայաստանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի առաջխաղացման և ռուս-հայկական բարեկամության զարգացման լիարժեք կենտրոն է: Ըստ նրա՝ համալսարանի ներկայիս ղեկավարության խնդիրն է այն զարգացնել արդեն նոր պայմաններում։
ԵԱԶԲ–ն և ՀՌՀ–ն գիտական հետազոտություններ են կազմակերպում ՊՄԳ ոլորտում