ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ավան, Նոր Նորք, Նորք–Մարաշ և Էրեբունի վարչական շրջանների որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
«Ջրամատակարարումը դադարեցվելու է նոյեմբերի 30-ի ժամը 10։00-ից մինչև դեկտեմբերի 1-ի ժամը 22։00–ն»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունը նշում է, որ այդ ընթացքում վթարային աշխատանքներ են կատարվելու, և հրապարակել է այն հասցեները, որտեղ դադարեցվելու է ջրամատակարարումը։
«Ավան վարչական շրջանում ջրամատակարարումը չի դադարեցվի միայն Ավան Դուրյան թաղ. 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենց թաղամասի 12 շենքերում: Առինջ գյուղի Դուրյան, Տերյան, Պ.Սևակ և Խ.Աբովյան թաղամասերում, Նոր-Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածներում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 2, 4, 6 շ., Միկոյան փողոց 1,2,3,4,4/1,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 շենքերում, Բադալ Մուրադյան 3,5,7 շենքերը, Գալշոյան 6,8, 10, 12, 14, 16, 18,19, 22, 20, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 38/1, 46, 48, 50 հասցեներում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ջուր չի լինի»,– ասված է հաղորդագրությունում։
Վթարային աշխատանքներ են իրականացվելու նաև ամբողջ Նորք-Մարաշ վարչական շրջանում, Դավիթ Բեկի փողոցին հարակից սեփական տների և հարակից շինությունների հատվածներում։ Ջրամատակարարումը դադարեցվելու է նաև Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 1-28, Վարդաշեն 5,6 և 9, Մուշական 1-10 փողոցներում: