Երևանի Աբովյան փողոցի մի հատվածը կփակվի

Արխիվային լուսանկար
Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված այսօր ուշ երեկոյան կփակվի Երևանի Աբովյան փողոցի մի հատվածը։
Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: