Արցախի պետական ինստիտուտները ՀՀ–ում գործում են` ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան

Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահի խոսքով` արցախահայության վերադարձի հարցը քննարկվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն անիմաստ է։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով համապատասխան հարցին։
ՀՀ նախագահն ընդգծեց, որ ՀՀ–ն պաշտպանում է արցախահայության իրավունքները։
«Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և այն ֆունկցիաները, որ նրանք պետք է անեն... ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,–ասաց Խաչատուրյանը։
Հարցին, թե Հայաստանը ինչպես է նպաստում արցախահայերի վերադարձին, Խաչատուրյանը պատասխանեց` այդ հարցը արդեն քննարկվում է։
Նախագահը չհամաձայնեց լրագրողի այն ձևակերպմանը, թե արցախահայությունը կարծում է, որ ՀՀ–ն չպետք է հանձներ իրենց հայրենիքը թշնամուն։
«Հայաստանի Հանրապետությունը տենց բան չի արել, իսկ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչել է դեռ 1991 թվականին»,–ասաց նա։
Լրագրողի ճշտող հարց տվեց` այսքան ժամանակ Ալիևը ինչո՞ւ չէր վերցնում Արցախը։
«Թող վերցներ»,– ասաց Խաչատուրյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։