Արայիկ Հարությունյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Արայիկ Հարությունյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին: Այս մասին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ:
Հավելենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը, որը Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահն է, մասնակցել էր Թբիլիսիում մեծանուն կոմպոզիտորիննվիրված հուշատախտակի բացման արարողությանը։