Բենզինի գներն արտահայտու՞մ են օբյեկտիվ իրականությունը․ մեկնաբանում է Նաիրի Սարգսյանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս արձանագրեց, որ Հայաստանում բենզինի գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը:
Sputnik
Պարզվել է՝ գնաճ է արձանագրվել նաև միջազգային բորսաներում, և հաշվի առնելով տնտեսավարողների լոգիստիկ ծախսերն ու հարկերը՝ հանձնաժողովը հաշվել է, որ բենզինի գործող գներն արդարացված են։
Այդպես է, թե ոչ` Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նա կոչ է արել հակամենաշնորհային մարմնին` հրապարակել ուսումնասիրությունն ամբողջությամբ, որպեսզի փորձագետները ևս սեփական հաշվարկներն անելու հնարավորություն ունենան։