Վարշավայի թագավորական ամրոցում մեկնարկել են հայկական գորգագործության վարպետաց դասերը

Ծրագրի շրջանակում Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները կարպետագործություն և գորգագործության դասընթացներ կանցկացնեն տարբեր տարիքի մասնակիցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում տեղի է ունեցել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի բացման պաշտոնական արարողությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները կարպետագործություն և գորգագործության դասընթացներ կանցկացնեն տարբեր տարիքի մասնակիցների համար:
Վարշավայի թագավորական ամրոցում մեկնարկել են հայկական գորգագործության վարպետաց դասերը
«Վարշավայի թագավորական ամրոց–թանգարանի համակարգող Ագնեշկա Յեջեևսկա–Կուրեկը ներկայացրել է սրահում ցուցադրված «Թերեզա Սահակյան» հիմնադրամի բացառիկ գորգերի հավաքածուն, վերջինիս պատմությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես` գորգագործության հանրահռչակումն է, Վարշավայի հայկական համայնքում մշակութային ժառանգության իրազեկումը, փոխանցումն ու տարածումը:
Վարշավայի թագավորական ամրոցում մեկնարկել են հայկական գորգագործության վարպետաց դասերը