ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Բելիզի դրոշի տակ ընթացող բեռնանավը ուժեղ փոթորկից հետո ծանծաղուտն է ընկել Անապայի մերձակայքում, հայտնում է Ռուսաստանի ծովային և գետային նավատորմի («Ռոսմորրեչֆլոտ») Telegram-ալիքը:
«Ուժեղ փոթորիկը Անապայի ափերի մոտ՝ Վիտյազևո ավանի շրջանում, ծանծաղուտն է գցել Blue Shark բեռնանավը… Նավապետը հայտնել է, որ նավում անձնակազմն է` 21 մարդ, Սիրիայի, Հնդկաստանի և Եգիպտոսի քաղաքացիներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նավը Թաման ծովային նավահանգստում էր` Եգիպտոսի համար գարի բեռնելու համար, իսկ փոթորկի նախազգուշացում ստանալուց հետո անցել է խարսխային կայանման։ Այնուամենայնիվ, ուժեղ քամին և ալիքը նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան խարիսխներից պոկել են այն, և նավը շարժվել է դեպի ափ ու հայտնվել ծանծաղուտում։
Ծովային փրկարարները, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, վթարային-փրկարարական գործողությունների ծրագիր են մշակում։