ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նոյեմբերի 29-ին կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Բաբայանի մամուլի ծառայությունից։
«Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողով է ներկայանում, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում զբաղեցրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,– նշեցին գրասենյակից։
Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույն օրը հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի 3–ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։