ՌԴ–ն վավերացրել Է ԵԱՏՄ-ում բուսասանիտարական միջոցառումների մասին օրենքը

Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն
Արձանագրությամբ ներդրվում է «արտակարգ բուսասանիտարական միջոցառումներ» նոր հասկացությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Արձանագրությամբ ներդրվում է «անհետաձգելի բուսասանիտարական միջոցներ» նոր հասկացությունը։ Այդպիսի միջոցները կիրառվում են միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված և բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասակար օրգանիզմների նկատմամբ։
Սահմանվել է, թե ԵԱՏՄ անդամները որ դեպքում իրավունք ունեն իրենց տարածքում կիրառել անհետաձգելի բուսասանիտարական միջոցներ՝ ԵՏՀ-ի հետագա ծանուցմամբ, որին վերապահվում է ԵԱՏՄ տարածքում անհետաձգելի բուսասանիտարական միջոցների ներդրման լիազորությունը:
ԵԱՏՄ երկրներում սկսել են ավելի շատ կառուցել. առաջատարը Հայաստանն է
Արձանագրությամբ նախատեսված է, որ ԵՏՀ-ն է մշակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիրը:
ԵՏՀ-ն է հաստատում այն ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման համար էլեկտրոնային փաստաթղթի ձևով թույլտվության տրամադրման կարգը, որոնց նկատմամբ սահմանվել է ավտոմատ լիցենզավորում (դիտարկում) ։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ–ի շրջանակում քվոտա է սահմանվել