ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով առնվազն 35 չվերթ է հետաձգվել, ևս 4- ը չեղարկվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Յանդեքս չվացուցակ» ծառայությանը
Մոսկվայի ժամանակով ժամը 07.24-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, 3-ը չեղարկվել է, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, մեկը չեղարկվել է, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:
Հավելենք, որ «Ֆոբոսի» օդերևութաբանների տվյալներով՝ Մոսկվայում մեկ օրում գրանցվել է ամսական տեղումների նորմայի 35 տոկոսը։