ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Նովոսիբիրսկից մեկնած Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է արտակարգ վայրէջք կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին ։
«Նովոսիբիրսկ-Մոսկվա չվերթն իրականացնող Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել նավիգացիոն համակարգի խափանման պատճառով»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով ՝ նախատեսված վայրէջքի վայր են ուղարկվել օդանավակայանի հատուկ հերթապահ ստորաբաժանումները։