ՀՀ–ն շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ. Փաշինյանն ընդունել է ԱԶԲ–ի նախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավային
Մասացուգու Ասակավան նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նախագծերի իրականացման հնարավորություններ է քննարկել Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավայի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը:
«ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ»,– հավելել է նա` ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը գործադիրի համար ունի առաջնահերթ նշանակություն:
Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:
Այս համատեքստում քննարկվել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման, ճանապարհաշինության, առողջապահական ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
ԱԶԲ–ն ՀՀ–ին ևս 66.1 մլն եվրո կտա սեյսմակայուն դպրոցների կառուցման և ամրացման համար