ՀՀ բանկերը 2022–ին եկամտի 80%–ը ստացել են ոչ ռեզիդենտների հաշվին․ ԿԲ ղեկավար

Մարտին Գալստյան
ՀՀ ԿԲ նախագահի խոսքով` երկրում արձանագրված բարենպաստ տնտեսական իրավիճակի շնորհիվ բանկերը չեն բարձրացրել վարկերի տոկոսադրույքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ բանկերը 2022 թ. իրենց եկամտի 80%–ն ապահովել են ոչ ռեզիդենտների հաշվին։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այդ մասին տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ խոսելով վարկերի տոկոսադրույքների վրա վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման հնարավոր ազդեցության մասին:
Նա հիշեցրեց, որ 2023 թ. հոկտեմբերի վերջին ՀՀ ԿԲ–ն վերջին երկու ամիսների ընթացքում 2–րդ անգամ է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսով՝ սահմանելով 9.5 տոկոս:
ՀՀ ԿԲ նախագահի խոսքով` երկրում արձանագրված բարենպաստ տնտեսական իրավիճակի շնորհիվ բանկերը չեն բարձրացրել վարկերի տոկոսադրույքները։
Հայկական բանկերից 2–ը չինական «UnionPay» քարտերի թողարկման թույլտվություն են ստացել
«Այն միջոցները, որոնք բանկերը վաստակել են 2022 թ., 80 տոկոսով ապահովվել են ոչ ռեզիդենտների հաշվին։ Այդ լրացուցիչ եկամուտները թույլ են տվել բանկերին չբարձրացնել վարկերի տոկոսադրույքները»,– ասաց Գալստյանը։
Ըստ նրա` վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն ազդել է մասնավորապես հիփոթեքային վարկերի վրա, որոնց տոկոսադրույքը որոշ ժամանակ անց չի բացառվում, որ սկսի նվազել։
2023-ի 9 ամսում ՀՀ բյուջեն ավելի շատ ստացել է, քան ծախսել․ ինչու չարժե ուրախանալ