Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով

Լաբորատորիա
Կարմրուկով վարակվածներից 361-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և դարձել 508: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 4 մարդ, 336-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 361-ը-ը երեխաներ են, 147-ը` մեծահասակ:
Ինչպես ՄՈւԿ ունեցող Վահեն 500 երեխայի կյանք փոխեց. ձիաբուժության մասին ու ոչ միայն