Գազայի հակամարտությունը կարող է խորացնել Եվրոպայում ահաբեկչության վտանգը. Բորել

Ժոզեպ Բորել. Արխիվային լուսանկար
Եվրոպացի պաշտոնյան Financial Times-ի համար հոդված է գրել` նվիրված պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը չլուծվի, դա կարող է մարդկանց զանգվածային տեղաշարժ հրահրել, այդ թվում` դեպի Եվրոպա, և մեծացնել ահաբեկչության վտանգը:
«Ոչ միայն մարդասիրական, արդարության կամ բարոյականության նկատառումներից ելնելով, այլ նաև այն պատճառով, որ եթե մենք հիմա չկարգավորենք, դա կարող է հանգեցնել մարդկանց տեղաշարժի, այդ թվում` Եվրոպա, և մեծացնել ահաբեկչության սպառնալիքի և միջհամայնքային լարվածության վտանգը», -գրել է Բորելը Financial Times բրիտանական թերթի համար պաղեստինա-իսրայելական հակամարտությանը նվիրված հոդվածում:
Դեռևս հոկտեմբերի կեսերին ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը հայտարարել էր, որ ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունների սկսվելուց ի վեր: