ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Երևանում «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ահազանգի պատճառով երեխաներին տուն են ուղարկում։
ՆԳՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ ահազանգը կեղծ է եղել։