Աբովյան փողոցի մի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Աբովյան փողոց
Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Այսօր ուշ երեկոյան Երևանի Աբովյան փողոցի մի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ի ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը:
Հրապարակի շենքերին էլի անցքեր կբացվեն, բայց քիչ. փոխքաղաքապետը` ամանորյա ձևավորման մասին