Թանկ հաճույք. ի՞նչ օգուտ կտա էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի երկարացումը

Մոսկվայում օրերս կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում, որին մասնակցում էր նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդունվեց որոշում՝ Հայաստանը 2024-25թթ կկարողանա յուրաքանչյուր տարվա համար առանց մաքսատուրքի ներմուծել 8000 էլեկտրամոբիլ։
Sputnik
Մեկ այլ որոշմամբ՝ բացի Ռուսաստանից ԵԱՏՄ-ի անդամ մյուս բոլոր երկրների համար էլեկտրամոբիլների առանց մաքսատուրքի ներմուծման ժամկետը երկարացվեց մինչև 2025 թվականի ավարտը։
Որքանո՞վ կարող է այս քվոտան բավարարել հայաստանյան շուկայի պահանջարկը և ի՞նչ զարգացումներ կան էլեկտրամոբիլների ենթակառուցվածքների բնագավառում, Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը։