1994 թվականից ի վեր` Արցախյան հակամարտության պատճառով Սաուդյան Արաբիան հրաժարվում էր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն, սակայն 2010 թվականից Երևանի ու Էր Ռիադի հարաբերություններում որոշակի տեղաշարժ էր արձանագրվել։
2021 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սաուդյան Արաբիա։ Դա որակվեց որպես աննախադեպ իրադարձություն ու միանշանակ շրջադարձային Հայաստանի միջազգային հարաբերություններում։
Հայ-սաուդական մերձեցման առաջին քայլերի մասին Sputnik Արմենիան զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, արևելագետ Գոռ Գևորգյանի հետ։