Նիկոլ Փաշինյանը բերեց Պապ թագավորի օրինակը, նշելով, թե դասագրքում դրական կամ բացասական լույսի ներքո ներկայացվելը կախված է պատմագրի ով լինելուց։ Բացի այդ, Փաշինյանն անդրադարձավ նաև պատմությունից դասեր քաղելու հորդորներին ու յուրովի մեկնաբանեց այդ արտահայտությունը։
Վարչապետին ուղղված հարցերից մեկն էլ առնչվում էր Հայաստանի պետական խորհրդանիշերին՝ օրհներգին ու զինանշանին, որոնց մասին մեկ անգամ չէ, որ երկրի ղեկավարը վերապահումներով է խոսել։
Պատմության դասագրքերում հայտնվելու և պետական խորհրդանիշերի մասին Փաշինյանի պատկերացումների վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է պատմաբան Էդգար Հովհաննիսյանի հետ։