Այդ թեզի հեղինակներին հակադարձելով վարչապետը հիշեց Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիները․ 2013 թվականը, երբ Հայաստանը, որը տարիներ շարունակ բանակցում էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, հանկարծ անակնկալ կերպով անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը։
Փաշինյանը հիշեցրեց նաև 2016 թվականի քառօրյա պատերազմը՝ «Այդ ժամանակ Ռուսաստանն ո՞ւմ էր պատժում»։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ եթե չլիներ 2018 թվականի հեղափոխությունը, ապա Հայաստանը անկախ պետություն չէր լինի։
Ըստ Փաշինյանի՝ այսօր ինքնիշխան մնալու շանս ունենք։ Վարչապետի դիտարկումներին Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։