Պակիստանի Կարաչի քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Պակիստանում հրդեհի հետևանքները
Հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի երկրորդ հարկում և արագ տարածվել շենքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Պակիստանի Կարաչի քաղաքի բազմահարկ առևտրի կենտրոնում հրդեհ է տեղի ունեցել, տասը մարդ մահացել է, 22-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքի քաղաքապետ Մուրթազա Վահաբին։
«Հրդեհը մարվել է։ Առայժմ կարող եմ հաստատել, որ 10 մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել»,- գրել է քաղաքապետը X սոցիալական ցանցում։
Geo հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի երկրորդ հարկում և արագ տարածվել շենքում։ Հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, նշում է, որ տուժածները հոսպիտալացվել են, նրանցից վեցի վիճակը ծանր է։
Կարաչիի հրշեջ-փրկարարական ծառայության հրամանատարը հայտնել է, որ հրդեհը, ամենայն հավանականությամբ, առաջացել է կարճ միացման հետևանքով, և առևտրի կենտրոնը չունի հրդեհաշիջման համակարգ։
Հնդկաստանում փառատոնի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ