Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է չորս հրամանատարների մահվան մասին

ՀԱՄԱՍ–ի անդամ. Արխիվային լուսանկար
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ առաջին լայնածավալ պայմանավորվածությունն են ձեռք բերել հոկտեմբերի 7-ի հակամարտության սրումից ի վեր. կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Ալ Քասսամ» բրիգադի ռազմական թևը հայտարարել է չորս հրամանատարների մահվան մասին։ Նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ ռազմական կազմակերպության հրամանատարները զոհվել են «Ջրհեղեղ Ալ-Աքսա» մարտում։ Հաղորդվում է, որ նրանց թվում են «Ալ Քասսամ» բրիգադի ռազմական խորհրդի անդամը և նրա «Հյուսիսային բրիգադի» հրամանատար Ահմեդ Ալ Գանդուրը՝ Աբու Անաս մականունով։ Կազմակերպության հայտարարության մեջ չի նշվում, թե կոնկրետ երբ և ինչ հանգամանքներում են զոհվել նրա ռազմական հրամանատարները:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելի հետախուզական օդապարիկները ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը անսարք են եղել․ ԶԼՄ
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակի 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։