«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում հաղթեց Ֆրանսիան. որ տեղում է Հայաստանը

«Մանկական Եվրատեսիլ –2023»–ի հաղթող Ֆրանսիան
Գալիք տարի մանկական երգի մրցույթը կրկին կհյուրընկալի Ֆրանսիան՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ - 2023»-ում հաղթեց Ֆրանսիան (228 միավորով)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսպանիան (201 միավոր), իսկ Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը երրորդն է 180 միավորով։
2024–ին մանկական երգի մրցույթը կրկին կհյուրընկալի Ֆրանսիան՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ։
Հիշեցնենք՝ Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով
«Yan Girls»–ի մրցութային «Do It My Way» երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստների հեղինակը Ֆաինա Հարությունյանն է: