Խոշոր ավտովթար Երևանի Կոմիտասի պողոտայում․ 2 ուղևորները մահացել են

Ավտովթար Երևանի Կոմիտասի պողոտայում
22-ամյա վարորդը հոսպիտալացվել է, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Կոմիտասի պողոտայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է առավոտյան 09:30-ի հատվածում։ Նշվել է, որ Րաֆֆու անվան դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են Վ. Ա.-ի վարած «Audi» և 22-ամյա Լ. Խ.-ի վարած «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։
Ավտովթար Երևանի Կոմիտասի պողոտայում
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել նաև մյուս ուղևորին՝ 66-ամյա Կ. Խ-ին։ 22-ամյա վարորդն ու 66-ամյա ուղևորը հոսպիտալացվել են։ Բուժկենտրոնում արձանագրվել է նաև երկրորդ ուղևորի մահը, իսկ 22-ամյա վարորդի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։