ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դանիելյանը Մոսկվայում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի փուլում ազատ ծրագրով ելույթ չի ունենա: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարզիկը դուրս է եկել բժիշկի ցուցումով։
Տղամարդիկ այսօր կներկայացնեն ազատ ծրագիրը։