Արևմտյան քաղաքական գործիչները չէին ուրախանա իրենց երկրների պետական հեղաշրջումներից. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Այս շաբաթ լրացավ 10 տարին այն պահից, երբ Կիևի գլխավոր հրապարակում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնք պետական հեղաշրջման հանգեցրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Արևմտյան քաղաքական գործիչները դժվար թե ուրախանան իրենց երկրներում տեղի ունեցած պետական հեղաշրջմամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դժվար թե նրանք ուրախանային։ Բայց, գիտեք, նման թեթև պոպուլիզմը միջազգային գործերում, ցավոք, այժմ նորաձև է եվրոպաներում, դա նույնպես ոչ մի լավ բան չի բերում», - ասել է Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Այս շաբաթ լրացավ 10 տարին, երբ Կիևի գլխավոր հրապարակում (Անկախության մայդան) սկսվեցին բողոքի ցույցերը, որոնք պետական հեղաշրջման հանգեցրին։ Պատճառը իշխանության կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցումն էր։ Ավելի ուշ Մայդանը դարձավ ուժայինների և արմատականների դիմակայության էպիկենտրոնը, բախումները տասնյակ զոհեր բերեցին։
Հուսով ենք՝ Հայաստանը կվերսկսի ընդլայնված մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ Պեսկով