ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն հայտարարել է Ուկրաինային մարդասիրական ականազերծման համար ավելի քան 110 մլն դոլարի օգնություն տրամադրելու մտադրության մասին: Այս մասին նա ասել է Կիևում կայացած ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք առաջնահերթություն ենք համարում Ուկրաինայում հումանիտար ականազերծումը, ինչն անմիջական ազդեցություն ունի պարենային անվտանգության բարելավման վրա։ Մենք որոշում ենք կայացրել 100 միլիոն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 113 միլիոն դոլար) լրացուցիչ փաթեթի մասին»,-հայտարարել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծման ծառայությունների շուկա ստեղծելու, ինչպես նաև մի շարք ուսումնական հաստատություններում սակրավորի մասնագիտության անվճար ուսուցում սկսելու մտադրության մասին: