Պուտինը լրագրող Բորիս Մակսուդովին հետմահու պարգևատրել է Արիության շքանշանով

Բորիս Մակսուդովը ռազմական հատուկ գործողության գոտում աշխատում էր դրա ամենասկզբից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. «Ռոսիա 24» հեռուստաալիքի ռազմական թղթակից Բորիս Մակսուդովը հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և խիզախության համար «Ռոսիա 24» տեղեկատվական ալիքի` «Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերություն» դաշնային պետական ունիտար ձեռնարկության մասնաճյուղի (քաղաք Մոսկվա) թղթակից Բորիս Բախտիյարովիչ Մակսուդովին պարգևատրել Արիության շքանշանով (հետմահու),–ասված է հրամանագրում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 22–ին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժիեի մարզում անօդաչու թռչող սարքով հարվածել է մի խումբ ռուս լրագրողների: Բորիս Մակսուդովը բեկորային վնասվածքներ էր ստացել, նրան տարհանել էին ՌԴ ՊՆ բժշկական հաստատություն, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:
Բորիս Մակսուդովը ռազմական հատուկ գործողության գոտում աշխատում էր դրա ամենասկզբից։ Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Ղրիմում` «ТВ Центр» թղթակցային կետում։