Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել, ևս 6-ը չեղարկվել են

«Վնուկովո»օդանավակայանում հետաձգվել է 7 չվերթ, չորսը չեղարկվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ավելի քան 20 չվերթի մեկնում և ժամանում է հետաձգվել, ևս 6 չվերթ չեղարկվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
««Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 7 չվերթ, 4-ը չեղարկվել է:
«Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 8 չվերթ, ևս երկուսը չեղարկվել են։
Եվս վեց չվերթ հետաձգվել է «Շերեմետևո»-ում»,–հայտնում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` նոյեմբերի 24– երեկոյան Մոսկվայի երեք օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով առնվազն 32 ավիաչվերթ էր հետաձգվել և ևս 10-ը՝ չեղարկվել:
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել էր, որ Մոսկվայում դեկտեմբերյան ձնակույտերը հասել են 8-ից 12 սանտիմետրի, ձյան տեղումները շարունակվում են։