Իրանը նախատեսում է Թեհրանի օդանավակայանում զարգացնել ազատ տնտեսական գոտին. Բազրփաշ

Օդանավակայանի շինարարության ծրագրով նախատեսված է տարեկան 35 միլիոն ուղևոր տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Իրանը նախատեսում է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում զարգացնել ազատ տնտեսական գոտին։ Այս մասին օդանավակայանի երկրորդ փուլի շինարարության մեկնարկի արարողության ժամանակ հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Նրա խոսքով` օդանավակայանի շինարարության ծրագրով նախատեսված է տարեկան 35 մլն ուղևոր տեղափոխել։ Բացի այդ, նախատեսվում է բարելավել օդանավակայանի առաջին տերմինալը՝ 10 միլիոն ուղևոր տեղավորելու համար (օդանավակայանը ներկայում սպասարկում է 6 միլիոն ուղևորի):
Հայաստանն ու Իրանը «Մեղրի–Արաքս» ազատ տնտեսական գոտի կստեղծեն
Այսպիսով, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի համալիրը կկարողանա ուղևորահոսքը հասցնել 50 միլիոն մարդու։
Ավելի վաղ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել էր, որ այս խոշոր նախագիծը մեծ քայլ է Իրանի մայրաքաղաքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ավիացիոն հանգույց դարձնելու ուղղությամբ։