ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի, Sputnik. Հինգ լեռնագնաց մահացել են, ևս 4-ը վնասվածքներ են ստացել Իրանի արևմուտքի Լուրեստան նահանգում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով։ Այս մասին հայտնել է նահանգի Կարմիր Մահիկի ընկերության գլխավոր ղեկավար Մոհամմադ Քադամին։
«Նրանցից չորսը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հինգը, ցավոք, անհետ կորել են… Երկու անհետ կորածների մարմինները հայտնաբերվել են երեկ...», -ասել է Քադամին։
Կարմիր մահիկի ընկերության գլխավոր ղեկավարի խոսքով` ևս երեք անհետ կորած լեռնագնացների մարմինները փրկարարների ջանքերով հայտնաբերվել են րոպեներ առաջ: