ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը չեղարկել է շաբաթօրյա ընդունելությունը վատառողջ լինելու պատճառով։ Այս մասին հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան Հռոմի պապի ծրագրած ընդունելությունները չեղարկվել են թեթև գրիպային վիճակի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի սկզբին Ֆրանցիսկոս պապն իր ընդունելություններից մեկի ժամանակ բողոքել էր վատ ինքնազգացողությունից և առաջարկել իր պատրաստած ելույթը փոխանցել ներկաներին, այլ ոչ թե կարդալ: Ավելի ուշ Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հռոմի պապը թեթև մրսածություն ունի, սակայն նույն օրը նա մասնակցել էր ամբողջ աշխարհից Վատիկան ժամանած մի քանի հազար երեխաների հետ հանդիպմանը: