Եգիպտոսը ստացել է Գազայի հատվածում 13 պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր` նոյեմբերի 25–ին, Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև կնքված համաձայնագրի շրջանակում 14 իսրայելցի պատանդներ ազատ կարձակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Եգիպտոսը ստացել է Գազայի հատվածում պահվող 13 պատանդների և 39 պաղեստինցի բանտարկյալների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն։ Այս մասին հայտնում է եգիպտական Al Qahera News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ նոյեմբերի 25–ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 14 իսրայելցի պատանդներ ազատ կարձակվեն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելի հետախուզական օդապարիկները ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը անսարք են եղել․ ԶԼՄ
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակի 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։