ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարում բանաստեղծ, արձակագիր Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ:
Նա այդ պաշտոնին հավակնող միակ թեկնածուն էր և ընտրվել է միաձայն:
Նշենք, որ Էդվարդ Միլիտոնյանը գրողների միությունը ղեկավարում է 2013 թվականից: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է (2012 թվականից):