ՔՊ–ն դարձյալ նախաձեռնող խմբի նիստ է գումարել, այս անգամ` Արմավիրում

Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Այսօր Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
ՔՊ–ի նախաձեռնող խմբի նիստը
Նիստին մասնակցել են կուսակցության Արմավիրի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետներ, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։
«Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղենշային ելույթով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին ևս Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որի ընթացքում քննարկվել էին արտաքին քաղաքական հարցեր։ Փաշինյանի գլխավորությամբ նիստեր էին անցկացվել նաև հոկտեմբերի 31-ին, 30-ին և 27-ին։