ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik․ Այսօր հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ քաղաքի տներից մեկի տանիքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 25-ին, ժամը 13։18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Սալակիթների փողոցում այրվում է տան տանիք»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:49-ին, մարվել՝ 14:09-ին:
Այրվել է երկհարկանի տան բաղդադե առաստաղը, մասնակի ջերմահարվել են տանիքի փայտե կառուցարրերը՝ մոտ 40 քմ: