Սյունիքի մարզում զինվորական մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան. ՊՆ

ՀՀ ՊՆ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան դարպասների մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի -Sputnik. Այսօր Սյունիքի մարզում զինվորական ավտոմեքենա է շրջվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել։
«Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան»,-նշել են պաշտպանական գերատեսչությունից:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ այսօր 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան դարպասների մոտ: